20.07.2024|
07:35
Այսօր գոյություն ունեցող աշխարհը լրիվ այլ է․ մենք ապրում ենք նոր կառուցվող կառուցակարգերում, ինչ-որ տեղ նաև տրանսֆորմացիոն հասարակարգում: Այն, ինչ գոյություն ուներ մինչև 2017-18 թվականները, այլևս գոյություն չունի։ Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Պոտսդամի կոնֆերանսից հետո ստեղծված աշխարհակարգն այլևս չկա, այն վերացել է, այժմ առկա է լրիվ այլ գեոպոլիտիկ «ռասկլադ»։ Ավելին, աշխարհակարգի փոփոխությունը հանգեցնելու է նոր հարաբեությունների ու ազդեցության գոտիների, որոնք բերելու են լրիվ այլ մարտահարվերներ։ Սրանք լոկ տեսական պնդումներ չեն, այլ «գետնի վրա» առկա իրավիճակ․ թշնամի պետությունները դառնում են բարեկամ, դաշնակիցը՝ «ոչ այնքան բարեկամ» և այլն։